Արտաշատի 50-ամյա բնակչի տանն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի Ստեփանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հունվարի 13-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները կասկածյալի տան բակից հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ` առանձնապես խոշոր չափի՝ 60 գրամից ավելի չորացված, կիսամանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածով:

Ըստ տանտիրոջ` բուսական զանգվածը թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00-ԱԹ