Հարգելի՛ կամ ո՛չ հարգելի դատախազներ, դուք աջակից-դավաճաններ եք. Յուրի Խաչատուրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովն անդրադարձել է իր մեղադրանքին՝ դատախազներին անվանելով «աջակից-դավաճաններ»:

«Արդեն 2,5 տարի է՝ գալիս եմ այստեղ ու չեմ հասկանում՝ ինչո՞ւմ եմ ես մեղավոր: Իմ հոդվածը 10-15 տարի է: Մարտ ամսից ոչ մի հանցավոր հրամանա չեմ տվել: Միակ բանը, որ ես կարող էի անել հետ պահելու համար բանակին պատահածից այն է, որ բանակը չմիջամտեր  գործընթացներին, որոնք ընթանում էին կիսախմած, ծխած ցուցարարների և ներքին զորքերի միջև:

Ինձ կդատե՞ն այդ հոդվածով, աստված իրենց հետ, բայց այն ամենը, ինչ կատարվեց սեպտեմբեր-հոկտեմբերին և մինչև նոյեմբերի 10-ը... հասկանո՞ւմ եք, կատարվել է սարսափելին: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նա, ով մեղավոր է դրա համար, նա և նրանք ասում են նրանց, որոնք նստած են ձեր դիմաց (խմբ.՝ ցույց է տալիս Ռոբերտ Քոչարյանին), որպեսզի նրանց նստեցնեն բանտ: Ինչպե՞ս կարելի է նման բան մտածել:

Հարգելի՛ կամ ո՛չ հարգելի դատախազներ, դուք աջակից-դավաճաններ եք»,-եզրափակելով խոսքը՝ ասել է Խաչատուրովը:

--0--ԿԿ