Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Հունաց պատրիարք

Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Օրերս «OPEN» հեռուստաալիքի եթերում նա ասել էր. 

«Իսլամը և նրա քաղաքացիները կրոն չեն ներկայացնում: Դա քաղաքական կուսակցություն է՝ քաղաքական  ձգտումներով: Իրենք պատերազմի  ու էքսպանսիայի մարդիկ են: Այդ ամենը իսլամը բնութագրող գծեր են»: 

Վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է նախ Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը: Թուրքական կողմը դատապարտել է արքեպիսկոպոսի հիշյալ հայտարարությունը՝ որակելով այն «հակաիսլամական»: Ըստ թուրքական կողմի՝ նման հայտարարությամբ հույն հոգևորականը փորձել է թշնամանք սերմանել իսլամի դեմ:

Հունական կողմը, պարզաբանելով Իերոնիմոս արքեպիսկոպոսի խոսքերը, նշել է, որ արքեպիսկոպոսը նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր իսլամը, այլ վերջինիս ծայրահեղ դրսևորումները: 

--00--ԱԹ