ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ի 351 նոր դեպք․ ապաքինվել է 157, մահացել՝ 5 մարդ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News   

կորոնավիրուս

Հունվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164 586 դեպք, որոնցից 152 772-ն` առողջացած, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 623 311 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Ունենք 157 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 729 է:

  --00—ՄՀ