Ինչո՞ւ էր հարկավոր կարանտինի երկարաձգումը ևս 6 ամսով. մասնագետի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

նկար

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն տեղակալ Գայանե Սահակյանը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու որոշմանը, և նշել, որ այն կարևոր է երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից:

Մասնագետը նաև նշել է, որ որոշ սահմանափակումներ մեղմացվել են: Օրինակ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։

Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն տեղակալը նաև հայտնել է, որ առաջիկայում համաճարակային վիճակը ամբողջ աշխարհում կկայունանա. փաստը պատվաստանյութն է:

Մանրամասները՝ տեսանյութում:  

--00—ԼՄ