Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին․ Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

Մինասյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Եթե Հայաստանի Հանրապետությունը ջանքեր էր դնում Ծիծեռնակաբերդի մեջ, թշնամի պետությունը պետք է հակաջանքեր դնի այդ նույն ուղղությամբ։ Եվ այդ պահից Թուրքիայի հատուկ ծառայություններն սկսեցին աշխատել այդ վայրում։ Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում և հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում.  հանդիպում երկու մարդ՝ թուրք համակարգողը և խոստումնալից երիտասարդը: Նա իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի գործընթացներ, աշխատանքներն են արվում և այլն»,-ասաց Միքայել Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ կարճ ժամանակ անց  ՀՀ ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրում է զրույցի՝ դնելով փաստերն ու ապացույցները և ասում, որ կամ քեզ պետական դավաճանության համար սպառնում է ազատազրկում, կամ դու պետք է դառնաս մեր գործակալը, և մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին, և նա դառնում է երկակի գործակալ։

«Ժամանակը գնում էր և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,-ասաց Միքայել Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ