Համավարակը հնարավոր չէ հաղթահարել միայն 1 երկրում, այն գլոբալ պետք է լուծել. Գուտերեշի կոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

գուտերեշ

ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կոչը՝ ուղղված միջազգային հանրությանը:

Գուտերեշը խնդրում է միասնական գործել ու աջակցել միմյանց համավարակը հաղթահարելու և կյանքեր փրկելու համար այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 2 միլիոնը: 

«Ի հիշատակ երկու միլիոն հոգիների՝ աշխարհը պետք է մեծ համերաշխություն ցուցաբերի»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ գլոբալ համակարգված ջանքերի բացակայությունն ավելի է վատթարացրել համավարակով պայմանավորված մահացության ցուցանիշը:

Գուտերեշն անդրադարձել է նաև պատվաստանյութի խնդրին՝ նշելով, որ այն ավելի արագ հասնում է հարուստ երկրներ, մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է՝ համավարակը հնարավոր չէ հաղթահարել միայն մեկ երկրում, այլ դրա դեմ պայքարը պետք է լինի գլոբալ, համամարդկային:

--00—ԼՄ