Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

Վրաստան

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը նախկին ոստիկանն է եղել,  պատանդ է վերցրել բիզնեսի գծով իր գործընկերներին:

«Հատուկ գործողության արդյունքում իրականացված մի քանի ժամ տևողությամբ բանակցությունների արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը ձերբակալվել է։  Տղամարդը մեղադրվում է պատանդներ վերցնելու մեջ, նա գտնվում էր ծանր հուզական վիճակում»,- հայտնել է Բորցվաձեն:

Նրա խոսքով հանցագործը իրավապահ մարմիններին խնդրել է տրամադրել իրեն մեքենա, որով նա պատրաստվում էր լքել Վրաստանը՝ ուղևորվելով դեպի Ռուսաստան:

--00—ՄՀ