Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի նոր բռնկման պատճառները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

Չինաստան

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկումն առաջացել է կարանտինային ռեժիմի թուլացման և վատ պահպանման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

«Բռնկումն առաջացել է այլ երկրներից վարակվածների ժամանելով, ինչպես նաև վարակված ապրանքների ներմուծման հետևանքով: Գլխավոր պատճառը` տեղում կարանտինային ռեժիմի սխալ վերահսկողությունն է, աշխատակիցների ոչ այնքան արդյունավետ աշխատանքը»,- նշել է կոմիտեի ղեկավար Մա Սյովեյը:

Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանի իշխանությունները պետք է վերացնեն մի շարք թերությունները, որոնց հետևանքով երկրի հյուսիսային շրջանում նոր բռնկումներ են առաջացել:

Չինաստանը վարակվածների թվով  աշխարհում 83-րդն է: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 88 հազար 118 է: Մեկ օրում գրանցվել է վարակման 130 նոր դեպք:

--00--ԱՀ