Ադրբեջանում կարանտինը երկարաձգվել է մինչև ապրիլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

․

Ադրբեջանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկրի նախարարների կաբինետին հաղորդմամբ երկրում փետրվարի 1-ից սրճարաններին ու ռեստորաններին կթույլատրվի աշխատել:

Ըստ worldofmeters-ի տվյալների՝ մինչ օրս Ադրբեջանում հաստատել է կորոնավիրուսով հիվանդացության 226,549 դեպք, որի հետևանքով երկրում մահացել է 2,983 մարդ:

--00--ԱՀ