Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ կարգավորման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի թեմաներից մեկն էլ դարձել են ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի արդյունքները: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է հունվարի 11-ին ԼՂ հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին»,- հաղորդում են Կրեմլից:

Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ՌԴ արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող այլ արդիական հարցեր:

--00--ԱԹ