Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն. կքննարկվի նաև ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

1

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 15-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Նախատեսվում է շարունակել մտքերի փոխանակությունը մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և Աֆղանստանի շուրջ իրավիճակների վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

Քննարկումը տեղի կունենա հունվարի 26-ին, երբ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային օրակարգին առնչվող այլ հարցեր:

--00—ԼՄ