Միայն բանակցված քաղաքական կարգավորումը կարող է խաղաղություն բերել Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախարար Արա Այվազյանի աշխատանքային հանդիպումից:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը:

նկար

Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,-հրապարակված լուսանկարներին կից գրել է խոսնակը:

նկար

--00—ԼՄ