Հրադադարի լուրջ խախտում է երեկ տեղի ունեցել․ ՊԲ զինծառայող է վիրավորվել․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

Հունվարի 13-ին հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել, որի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել: Մտահոգված ենք Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի կետերի շարունակական խախտումների առնչությամբ: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Նախարարի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով գերեվարվել է 64 հայ զինծառայող։

«ՀՀ-ն շարունակում է իր ջանքերը ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վերադարձի ուղղությամբ։ Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ», - ասել է ԱԳ նախարարը, ապա հավելել․ «Միջազգային հանրության ցանկացած քայլ առերեսվում է Ադրբեջանի դիմադրությանը։ ՀՀ-ի ու Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի,  մենք շարունակելու ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս