Կվերադառնայի՞ն գերիները, եթե վարչապետը վիժեցներ պրոցեսը՝ փակեր դուռն ու դուրս գար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

«Ոչինչ չանելով՝ վիժեցնել պրոցեսը, թե՞ կառավարել այն։ Կարելի էր վիժեցնել, բայց ի՞նչ կշահեր դրանից ՀՀ-ն, գերիները կվերադառնայի՞ն, այսինքն՝ վարչապետը դուռը փակե՞ր, դուրս գա՞ր, չստորագրե՞ր, ի՞նչ էր լինելու, ո՞նց եք պատկերացնում»,- անդրադառնալով Մոսկվայում ձեռքբերված եռակողմ հայտարարությանը՝ այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Նա վստահեցրել է, որ հայտարարության կոնտեքստում մեզ համար վնասակար կետ չկար, ավելին՝ դրանով փակվեցին ինչ-որ տարածք կամ միջանցք զիջելու մասին բոլոր մանիպուլիացիաները։

Արտահերթ ընտրությունների, քաղաքական իրավիճակի, ԲԴԽ անդամի թեկնածության, Արցախի կարգավիճակի և այլ հարցերի շուրջ մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ