Գերիների հարցը թողած՝ տնտեսական շրջափակումից խոսելը զավեշտ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կարծիքով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումն ու դրան հաջորդած նոր հայտարարության ստորագրումն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունը մեր շահերն առաջ տանել չի կարողանում:

«Տպավորություն է՝ Փաշինյանը Մոսկվա էր գնացել տնտեսական գագաթնաժողովի մասնակցելու։ Գերիների հարցը թողած՝ տնտեսական շրջափակումից խոսելը զավեշտ է»,- 24News-ի հետ զրույցում ասաց Աբովյանը։

Խոսելով ներքաղաքական օրակարգից՝ պատգամավորը հավաստիացրեց՝ ընդդիմությունը չի պասիվացել, գործողությունները պլանավորված են, ուղղակի ամեն բան չէ, որ հրապարակման ու հանրայնացման ենթակա է: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ