8-ամյա Դավիթին վերականգնողական բուժման համար գումար է անհրաժեշտ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

ю

Նարինե Մարտիրոսյանը, ով բնակվում է Շիրակի մարզի Հայկասար գնուղում, խնդրում է օգնել գումարով, որպեսզի կարողանա լուծել 8-ամյա որդու բուժման հարցերը:

«Որդիս՝ Դավիթը, ով ի ծնե հաշմանդամ է, չի կարողանում քայլել, տեսնել և խոսել։ Ունի Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդություն, սպաստիկ կվադրիպարեզ, խոսքի և մտավոր զարգացման հապաղում: Մոտ ութ տարի շարունակ եղել ենք Երևանի տարբեր հիվանդանոցներում, բայց քիչ արդյունքի ենք հասել, քանի որ չունեմ անընդհատ գնալ-գալու հնարավորություն։

Բժիշկները խորհուրդ են տալիս վերականգնողական թերապիաներ։ Ես երեխայի հասանելիք  26.000 դրամ թոշակով չեմ կարողանում նույնիսկ իրեն հատկացված դեղերը գնել։ Տղայիս մոտ տեսողությունը 50 տոկոս է՝ պատճառը նյարդերի ձգվածությունն է։ Դեղերը գնում եմ ապառիկ, դրանք են Депакин Хроно 300 мг, նյարդերը թուլացնող դեղ՝ «Baklosan» 10մգ, վիտամիններ B6 ու օմեգա: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեն դեղերի գնման, ինչպես նաև վերականգնողական բուժման համար: Վերջինի դեպքում ամեն ամիս 120.000 դրամ է անհրաժեշտ: Ինքս դպրոցում մաքրուհի եմ աշխատում, բայց չեմ կարողանում հասցնել այս ամենը կարգավորել, քանի որ նաև վարկեր ունեմ շատ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին:

Գործում են հետևյալ հաշվեհամարները. ՎՏԲ բանկ

AMD. 16011011793603

USD. 16011011793604

EUR. 16011011793605

RUR. 16011011793606

IDRAM -ID 289031359

Արդշինբանկ -2470050687850000

Telcell wallet -96512093

Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան, մայրն է: Հեռ. 098303965:

ю

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս