YouTube-ն առնվազն մեկ շաբաթով սառեցնելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

աշխարհ

YouTube-ն առնվազն մեկ շաբաթով սառեցնելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Հնարավոր է, որ ԱՄՆ գործող նախագահի յութուբյան ալիքը սառեցվի նաեւ ավելի երկար ժամանակով։ Այս մասին հայտարարել է տեսածառայության ներկայացուցիչը, ըստ CNN-ի փոխանցման։

Միաժամանակ նաեւ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահի վերջին տեսանյութը բռնություն հրահրող է եղել եւ այդ պատճառով՝ հեռացվել։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Թրամփի օգտահաշիվները սառեցրել են նաեւ Twitter-ն ու Facebook-ը։

--0--ԿԿ