ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Պավել Ստեպանեցը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնում ուկրաինացի ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Հավելենք, որ 34-ամյա պաշտպանն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։
--00—ՄՀ