Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի 1-ին խմբաքանակը ձեռք կբերվի մինչև փետրվարի կես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

պատ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցություններ է անցկացնում մի քանի ուղղություններով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ մասնագետի՝ բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները: Այդ ընկերություններն են «Սպուտնիկ V»-ն, «Pfizer-BioNTech»-ը, «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, «AstraZeneca»-ն:

Գայանե Սահակյանը տեղեկացրել է, որ այս պահին բանակցություններ են անցկացվում պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի մասով: Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ սկզբում միայն ռիսկի խմբերի համար:

«Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսը կլինի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և կսկսվի ռիսկի խմբերի պատվաստման գործընթացը: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,-ասել է ՀՀ ԱՆ-ն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս