Կուտոյանի ինքնասպանության գործով վարույթը կասեցվել է. հայտնի չէ գործով մեղադրյալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

կուտ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին 24News-իn հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեկական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում՝ իր բնակարանում, հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հրազենային վնասվածքով: Դեպքի փաստով հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Դեպքի վայրում՝ բազմոցի դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Իսկ Կուտոյանի աջ ոտքի մոտ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի: Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքից առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին կրակել իր տան պատերին։

 

--00—ԼՄ