Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակն առաջադրվել է երկրի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոն

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News 

Կոբախիձե

 Վրաստանի «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեին առաջադրել է քաղաքական միավորման ղեկավարի պաշտոնում:  ТАСС -ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կուսակության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ՝ նախագահի պաշտոնում ներկայացվել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ կուսակցության նոր ղեկավարը կընտրվի համագումարի ժամանակ, որը կայանալու է հունվարի 16-ին:

 --00—ՄՀ