Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News 

Պուտին

 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: Այս մասին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ  ուշադրույթուն է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանների բացման հարցը․

« Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ»։

--00—ՄՀ