Հունվարի 14-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ, որոշ տեղերում՝ ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ձյուն ձմեռ տաքսի
Հանրապետության տարածքում՝

Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

նկար
Երևան քաղաքում՝

Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

նկար

--00—ԼՄ