Արսեն Բաբայանը բերման է ենթարկվել, «Հայրենիքը» պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

հայրենիք կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։

Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։

«Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար, նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց»,-նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը երեկ գրառում էր արել՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու է «Զվարթնոց» oդանակավակայանում և թույլ չի տալու ՀՀ վարչապետի մեկնումը Մոսկվա, որտեղ պետք է կայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում: 

--00—ԼՄ