Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Lexus-ները, 2 Mercedes-ներն ու Nissan-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանի կողմից ահազանգ է ստացվել նշված դասակ, որ Պռոշյան փողոցում ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել:

Դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչները պարզել են, որ բախվել են 2 Mercedes, 2 Lexus և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ