Մհեր Գրիգորյանի, Պապիկյանի, Սիմիդյանի, Հակոբյանի, Աղաջանյանի վերաբերյալ քրգործեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

հասարակական

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր Քաղաքականություն. «Requiem 7 վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է մի շարք անձանց, այդ թվում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի , պատգամավորներ Հակոբ Սիմինդրյանի, Հրաչյա Հակոբյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործերին : Տեղեկացնում ենք, որ նշված անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, և ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

«Բազմիցս նշել ենք, որ քրեական գործերի հարուցումը և քրեադատավարական գործընթացները իրավական են՝ օրենքով հստակ նշված հիմքերով և ընթացակարգով, և որևէ կերպ պայմանավորված չեն կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով»,- գրել է նա: