Փաշինյանը չոր ու կտրուկ պետք է գնա Մոսկվա՝ գերիների հարցն առանց նախապայմանի սեղանին դնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա Մոսկվա, ապա պարտավոր է հանրայնացնել՝ ի՞նչ օրակարգով և ի՞նչ փաստաթղթեր են նախատեսում ստորագրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանը կարծում է, որ Փաշինյանը շատ չոր ու կտրուկ պետք է հայտարարի, որ որևէ բանակցություն բացառված է, քանի դեռ ստորագրված հայտարարության 8-րդ կետն անվերապահորեն չի կատարվել, մինչև վերջին ռազմագերիները չեն վերադարձվել՝ առանց նախապայմանների։

«Պետք է փորձել առավելագույնը կորզել այդ հանդիպումից կամ բանակցություներից»,- ասել է Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ