Փաշինյանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News  

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է:

Մոսկվա այցից և հերթական դավաճանական փաստաթուղթը ստորագրելուց առաջ փորձ է անում բառերի մանիպուլյացիայով մոլորեցնել այն փոքրաթիվ հատվածին, ով հաստատ չի կարդացել ու չի կարդալու նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը:

Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին, որ նրանց զավակների վերադարձի գինը կարող է լինել հերթական ազգադավ փաստաթղթի ստորագրումը, որը ինքը անելու է հանուն ռազմագերիների:

Եվ ամենանողկալի սուտը, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիայի հարցը դեռ հետագա քննարկումների խնդիր է:

Նայե՛ք իր ստորագրած եռակողմ փաստաթղթի նշագրված հատվածները:

Նա անգամ հիմա, երբ չկա մարդ, ում համար պարզ չի այլեւս, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ամենադաժան ու ցինիկ դավաճանությունն ու հայրենադավությունը, շարունակում է ստել, շարունակում է բառերի ժանգլյորությունը:

Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կոմունիկացիաներ ապահովելու:

Ու նա դա անելու է:

Իսկ ձեր ցավն ու վիշտը, ցավոք, շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար»:

 --00—ՄՀ