ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։ Այս մասին հայտնում են Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք։
--00—ՄՀ