«Ալաշկերտ»-ից հեռացած Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կգլխավորի Եղիշե Մելիքյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Մելիքյանը մինչ այդ մարզել է Երևանի «Ալաշկերտը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2020 թվականի ամռվանից գլխավորում էր «Ալաշկերտը»: 2015-ին մարզչական կարիերան սկսած 41-ամյա Մելիքյանը նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է ուկրաինական «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը, իսկ 2019-ին՝ ուկրաինական «Լվովը»:

Եղիշե Մելիքյանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։

«Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում Եղիշե Մելիքյանը կփոխարինի Արտակ Օսեյանին, որը դեկտեմբերին հրաժարական էր տվել:

--00—ԼՄ