1 օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 արցախցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի իրենց բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47650 տեղահանված: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ աղբյուրի՝ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 տեղահանված արցախցի:

Ընդհանուր առմամբ Արցախի իրենց մշտական ​​բնակության վայր է վերադարձել 47653 տեղահանված: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

--00—ԼՄ