Ինքնասպանություն՝ Երևանում. տղամարդը ցած է նետվել Դավթաշենի կամրջից

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News 

ինքնասպանություն

Հունվարի 6-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի ցած է նետվել:   Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ: Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաև ինչ-որ բառեր:

--00—ՄՀ