Նիկոլի համար կարևոր է գրանցել որևէ հաջողություն, որ իր դավաճանությունը բացարձակ չթվա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Միքայել Մինասյան

Սահմանների՝ GPS-ով սահմանագծման անմիտ շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը, ողջ գործընթացի ընթացքում Ալիևին զիջելը Նիկոլին պետք է միայն այն բանի համար, որ գոնե մի փոքր պատասխան զիջում ստանա և այն իր երկրպագուների բանակի փափուկ ուղեղը մտցնի՝ իշխանության ղեկին իր գտնվելը երկարաձգելու համար: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: 

«Այդ փոքրիկ զիջումը կլինի Ադրբեջանի կողմից Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի ճանապարհ բացելը: Նիկոլի համար կարևոր է արձանագրել որևէ հաջողություն, որ իր դավաճանությունը բացարձակ չթվա, այլ համագործակցության գոնե նվազագույն նշաններ ունենա: 

«Ու ոչինչ, որ զոհվեցին հայրենասերներ, որ մենք կորցրինք Արցախի երեք քառորդը, ոչինչ, որ դժբախտացան հազարավոր ընտանիքներ, որ մեր երկրին ֆինանսական կոլապս է սպառնում, որ մեր ժողովուրդը խայտառակված է, բայց չէ՞ որ մենք կարող ենք արագ մեկնել Մեղրի»,- կասի նա իր սպասարկուներին՝ լռելով այն մասին, որ նույն Մեղրին այժմ վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: 

Այս տխմարի նպատակը պարզ է՝ ցանկացած գնով մնալ իշխանության. արյան, կյանքերի, խայտառակության, իսկ որ ամենասարսափելին է՝ մեր երեխաների ապագայի գնով»,- գրել է նա:

--00--ԱԹ