Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Պարգև սրբազան

ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան: Այս մասին տեղեկացնում են Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք և այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։

--00--ԱԹ