Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Բաքու է մեկնում ՀՀ ԱԱԾ տնօրենը. Մինասյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Միքայել Մինասյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից և նիկոլական իշխանությունների մի շարք այլ կասկածելի շփումներից հետո տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից առաջ ՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնել է Բաքու: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հունվարի 11-ին ընդառաջ՝ հանդիպման նախաշեմին, խստագույն գաղտնիության պայմաններում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ուղարկում են Բաքու: Նրա առջև խնդիր է դրված՝ գրավոր ձևակերպել և ամրապնդել բոլոր այն ամոթալի զիջումներն ու կորուստները, որ արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև ստանձնել պարտավորություններ հաջորդ զիջումների համար:

Հիշեցնում եմ բոլոր նիկոլականներին, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին. ձեր իշխանության արդյունքում մենք Հայրենիք կորցրինք: Ձեր արկածախնդրության արդյունքում հազարավոր հայրենասերներ են զոհվել, իսկ Բաքվում պահվում են մեր երեխաները, որ տուն չեն վերադառնում ձեր կողմից ստորագրված կապիտուլյացիայից անգամ երկու ամիս անց»,- գրել է Մինասյանը: 

--00--ԱԹ