Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 3,  24News

կուպեր

Հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում:

Shamshayan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

--00—ՄՀ