Գեղարքունիքում 29-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Արգիշտի Մինասյանը, «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում՝ քարերի վրա, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Մինասյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ,19-ամյա Մ.Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել Գավառի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները:

--00—ԼՄ