«Ռեֆրեջերատոր ուղարկեք, հետո կասեք՝ խոլերա-մոլերա». դիերը Ղափանի մորգի 2-րդ հարկում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

Թշնամուն հանձնված տարածքներից դուրս բերված հայ զինվորների մարմինները փտում են Կապանի մորգում: Այդ մասին հայտնել է Արցախում եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Ըստ Արսեն Ղուկասյանի տեղեկության՝ Կապանի մորգի երկրորդ հարկում պարկերով տեղավորել են զոհված զիվորների մարմինները և բացել պատուհանները: Տարածքում անհատանելի հոտ է, քանի որ դիերը պահելու համար նախատեսված սառնարաններ՝ ռեֆրեջերատորներ են անհրաժեշտ: 

«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման…

Գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղակեք, որ այդ մարմինները չփտեն, խոլերայի բուն է»,-դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասում է Արսեն Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ