«Գազպրոմը» երկարաձգել է 2021թ․-ի 1-ին եռամսյակի համար գազի մատակարարման պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

տնտեսական

«Գազպրոմը» երկարաձգել է 2021 թվականի 1-ին եռամսյակի համար Հայաստանին գազի մատակարարման մասին պայմանագիրը: Այդ մասին ասվում է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են 2021 թվականին 1-ին եռամսյակի համար Հայաստանին գազի մատակարարման մասին պայմանագիրը: Այդ շրջանում գազի մատակարարման խորհրդակցությունները կշարունակվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմը» Հայաստանում գազի սպառողներին միակ մատակարարն է:  Երկրի ներքին շուկայում գազի մատակարարն է «Գազպրոմ Արմենիան»: 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 1.000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից հասել է 165 դոլարի:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս