24 հոգով տրուբեքի մեջ էինք մնում՝ զենքերը ձեռքներիս պահած․ զինվորի հուշերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

«Տրուբեքի մեջ էինք բոլորս պատերազմի ժամանակ։ Հենց կամիկաձե էր գալիս, պարտադիր զենքերը ձեռքներս բռնած վազում էինք այնտեղ։ 24 հոգով էինք»,- այս մասին 24News-ին պատմել է ժամկետային զինծառայող Ռաֆայել Սերոբյանը։  Նա մարտական մի շարք դրվագներ է վերհիշել, երբ մահվանից հազիվ  է փրկվել։

«Մի անգամ ավտոմատս քանդելուց արկերը շատ մոտ ընկան ինձ։ Թվում էր՝ վրաս էին գալիս։ Բեկորները կողքերովս անցնում էին։ Անգամ մի քանի հատ զրահաբաճկոնիս ու սաղավարտիս է կպել, ինձ՝ ոչ»,- ասել է նա։

Այս ամենի մասին, սակայն, ընտանիքի անդամները նոր են իմանում։ Մոր խոսքերով՝ որդին ոչինչ չէր պատմում իրենց չանհանգստացնելու համար։ Ի դեպ, Ռաֆայել Սերոբյանը պատերազմը սկսվելու ժամանակ ընդամենը մի քանի շաբաթվա ծառայող էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ