ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները Մոսկվայում քննարկել են գերիների փոխանակումը և այլ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ԱԱԾ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ԱԱԾ և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող: Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ: 

--00--ԱԹ