Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News

ճանապարհ

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 --00—ՄՀ