Դիմել եմ կոռուպցիայի հանձնաժողով Աբրամ Բախչագուլյանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

աբրահամյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը գրել է.

«Այսօր դիմում եմ ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խնդրելով քննարկել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցելու հարցը:

Դիմումի տեքստը՝ ստորև

«Հարգելի տիկին Հարությունյան, ղեկավարվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի հոդված 27-ի 1-ին մասի, 1-ին կետով դիմում եմ Ձեզ քննարկելու ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցելու հարցը: ՀՀ Սահմանադրության 199 հոդվածի համաձայն՝ «ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»: Համանման կարգավորումներ են սահմանված նաև Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքում, մասնավորապես, հոդված 13-ում և 17-ում:

Աբրամ Արամի Բախչագուլյանը, 2018թ ապրիլի 9-ից հանդիսանալով Հաշվեքննիչ պալատի անդամ (սոցիալական հարթակներում (Facebook) պարբերաբար քաղաքական քարոզչություն պարունակող նյութեր է տարածում (տես կից ներկայացված նյութերից որոշները, որոնք կատարվել նրա ՖԲյան էջից)։ 2020թ դեկտեմբերի 22-ին Աբրամ Արամի Բախչագուլյանը նաև միացել ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջող Հայաստանի պետական տնտեսոագիտական համալսարանի կողմից նախաձեռնված ստորագրահավաքին՝ չդրսևորելով քաղաքական զսպվածություն (Տես կից ներկայացված նյութերը):

Կարծում ենք, որ առկա են Ա. Բախչագուլյանի քաղաքական չեզոքության վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների առերևույթ չպահպանման, ուստի և անհամատեղելիության պահանջների խախտման հիմքեր։

Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք օրենքով սահմանված կարգով ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանի նկատմամբ հարուցել վարույթ անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով»:

Սահմանադրությունը փալաս չէ, որ ձեր ոտքերը վրան սրբեք, պարոնայք։ Ունեք Սահամանադրությամբ սահմանված քաղաքական զսպվածության պարտավորություն, ուրեմն բարի եղեք հետևեք դրան, կամ թողեք ձեզ կաշկանդող պաշտոնը։

Հուսամ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամենասեղմ ժամկետներում դիմումիս ընթացք կտա։

--00—ԼՄ