Փաշինյանը եկավ ու աշխատանքից ազատել տվեց պրոֆեսիոնալ գեներալներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

2․5 տարի բանակում բարոյալքված վիճակ է եղել։ Այս ղեկավարությունն առաջինը սկսեց ազատվել պրոֆեսիոնալ գեներալներից, ովքեր Վազգենի ու Կարեն Սերոբիչի ուղին շարունակողներն էին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը։

«Նիկոլ Փաշինյանը եկավ աշխատանքի և պաշտպանության նախարարությունում մեզ՝ 10-12 հոգու՝ հին, Վազգենի ժամանակներից մնացած կատարելագործված գեներալների, կանչեցին։ Մտանք աշխատասենյակ, որտեղ տեսանք մեր աշխատասեղաններին դրված դիմումի ձևերը՝ «խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից համաձայն իմ դիմումի»։ Հասկացանք, որ սա այլևս մեր տեղը չէ։ Ես ստորագրել եմ այդ դիմումը։ Սկսեցին ազատվել նրանցից, ովքեր շատ հայրենասեր էին, որոնք կարող էին պայքարել, հակադրվել՝ սկսած Դավիթ Տոնոյանից վերջացրած Փաշինյանը»,- ասել է նա։

--0--ԿԿ