ՌԴ-ն Նավալնիին վերջնագիր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News

Նավալնի

ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին վերջնագիր է ներկայացրել՝ անմիջապես լքել Գերմանիան և երեքշաբթի վաղ առավոտյան լինել Մոսկվայում․  վերջնաժամկետից ուշ վերադարձի դեպքում Նավալնին կբանտարկվի։ Այս մասին գրել է Reuters-ը։

Պատիժների կատարման դաշնային ծառայությունը Նավալնիին մեղադրել է պայմանական ազատազրկման ժամկետները խախտելու (կրում է 2014 թվականի դատավճռով`գողության գործով) և Ռուսաստանի քրեական տեսչության հսկողությունից խուսափելու համար։

--00—ՄՀ