Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ճանապարհ սառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը  դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00—ԼՄ