Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, փակագծեր չեմ բացելու․ Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են։ Այս մասին ինչպես գրում է Past.am-ը, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումը:

«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը:

«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», - նշել է նա:

--00--ԱՀ