Շուռնուխը մերը չէ, չենք կարող պահանջել Ադրբեջանից՝ հրաժարվել իրենց խորհրդային սահմաններից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Շուռնուխը մեր տարածքում չէ։ Այն ժամանակ էլ գիտեինք, որ ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Հնարավոր է` երեսուն տարիների ընթացքում գյուղերն ընդարձակվել են, նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում տներ են կառուցվել։ Այս բոլոր հարցերը պետք է ճշտել, սակայն ակնհայտ է, որ մենք չենք կարող պահանջել Ադրբեջանից, որ իրենց՝ խորհրդային սահմանները չպետք է լինեն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նա կարծում է, որ սահմանային հարցերը պետք է լուծվեն փոխադարձ համաձայնությունների մթնոլորտում՝ առանց ուժի կիրառման, անհարկի լարվածության։ «Դժբախտաբար ինչ-որ մարդիկ շահագրգռված են այս լարվածությամբ։ Խուճապ առաջացնողները շատացել են։ Անձամբ ես համոզված եմ՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանից Ադրբեջանն իրեն թույլ չի տա անցնել։ Հիմա մեզ պետք է մտահոգի՝ ինչպես ենք պատկերացնում խաղաղ համագործակցությունը մեր հարևանների հետ»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ