Ռուս զինծառայողների համար դեկտեմբերի 30-ն ու 31-ը ոչ աշխատանքային օրեր կլինեն. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

շոյգու

ՌԴ զինված ուժերում ընթացիկ տարվա վերջին երկու օրը ոչ աշխատանքային է հայտարարվել: Ինչպես հայտնում է RBC-ն, այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուս զինվորականները ոչ աշխատանքային հայտարարված օրերի՝ դեկտեմբերի 30-ի ու 31-ի փոխարեն կաշխատեն դեկտեմբերի 26-ին և հունվարի 16-ին:

Շոյգուն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ 2020-ը դժվար տարի էր, զինծառայողների առաջ մեկ անգամ չէ, որ լուրջ մարտահրավերներ են դրվել և ստուգել են նրանց դիմացկունությունը:

«Դուք բոլորդ շատ եք աշխատել, հաճախ՝ հնարավորությունների սահմաններից դուրս»,- ասել է նա:

 

--00--ԱԹ